Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միզային համակարգ

Պաշտպանենք մեր երիկամները

Պաշտպանենք մեր երիկամները

Հղիության ընթացքում երիկամները աշխատում են ավելի ծանրաբեռնված: Ի՞նչ անել, եթե խնդիրներ են առաջացել:

Ինչումն է՞ խնդիրը

 

Պիելոնեֆրիտը երիկամների բորբոքումն է, որը առաջանում է բակտերիալ վարակների հետևանքով: Ցավոք, հղիության ընթացքում կինը առավել խոցելի է, նույնիսկ, եթե նա առողջ է եղել և երիկամների հետ կապված ոչ մի խնդիր չի ունեցել: Վիճակագրության համաձայն այդ հիվանդությամբ տառապում են ապագա մայրիկների 5-7%: Ինչումն է՞ խնդիրը:

 

Սուր պիելոնեֆրիտը մասնավորապես առաջանում է միզային համակարգի սխալ աշխատանքից` հղիության երկրորդ կեսում:

 

Այդ շրջանը ամենավտանգավորն է հիվանդության առաջացման համար: Արգանդը մեծանում է, սկսում է ճնշում գործադրել երիկամների, միզուղիների և միզապարկի վրա: Արյան շրջանառությունը փոխվում է և կնոջ հորմոնների` պրոգեստերոնի և էստրոգենի, մակարդակը հասնում է գագաթնակետին: Նվազում է միզածորանների, միզապարկի և միզուղիների տոնուսը: Արդյունքում խախտվում է միզային համակարգի աշխատանքը, ինչը նպաստում է պաթոլոգիկ միկրոօրգանիզմների բազմացմանը` ստաֆիլակոկերի, ստրեպտոկոկերի և այլն:

 

Միկրոօրգանիզմները կարող են ներթափանցել երիկամների մեջ ոչ միայն ընկերքից, այլ նաև արյան կամ ավշի միջոցով: 

 

Տագնապային նախանշաններ

 

Պիելոնեֆրիտի նախանշաններից մեկն է ցիստիտը (միզապարկի բորբոքում): Եթե կան ցավեր որովայնի ներքևի մասում, միզելը անհանգստություն և ցավեր է առաջացնում և ավելի հաճախ է, ապա անհրաժեշտ է շտապ բուժում, հակառակ դեպքում մյուս փուլը կարող է սուր պիելոնեֆրիտ լինել: Այն արագ զարգանում է և ուղեկցվում է մի շարք նախանշաններով` բարձր ջերմություն, գլխացավ, թուլություն, դող, սրտխառնոց, ախորժակի բացակայություն, մուգ մեզ:

 

Սակայն կարևորը` մեջքի սուր ցավեր, աջ կամ ձախ կողմում, կախված թե որ երիկամն է ախտահարված (հաճախ դա աջ երիկամն է, քանի որ անատոմիկ այն ձախից ներքև է գտնվում և այն ավելի խոցելի է վարակների համար): Երկկողմանի ցավերը վկայում են նրա մասին, որ ախտահարված են միաժամանակ երկու երիկամները, ինչը լինում է հիվանդների 30% մոտ:

 

Երբ ապագա մայրիկը նկատի այդ նախանշանները, նա անհապաղ պետք է դիմի բժշկի, իսկ բժիշկը իր հերթին պետք է հոսպիտալացնի նրան և բուժում նշանակի: Այդ դեպքում և մայրիկը և փոքրիկը զերծ կմնան հիվանդության բացասական հետևանքներից: 

 

Եթե ժամանակին չբուժվել և անտեսել հիվանդությունը, այն կարող է խրոնիկ բնույթ կրել: Կինը դառնում է պասիվ, թույլ, շուտ է հոգնում, նրան անհանգստացնում են գլխացավերը, մեջքի ցավերը, որոնք ուժեղանում են թույլ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ: Այս ամենը օրգանիզմի թունավորման նախանշաններն են, ինչը վկայում է բորբոքային պրոցեսի մասին: Պիելոնեֆրիտի խրոնիկ տեսակը կարող է վտանգել հղիությունը, հանգեցնելով վիժման կամ վաղաժամ ծննդաբերության:  

 

Պիելոնեֆրիտի ախտորոշման համար անհրաժեշտ է հանձնել արյան, մեզի անալիզներ և անցնել երիկամների ՈւՁՀ: Եթե խախտված է մեզի արտահոսքը, ապա կատարվում է քրոմոցիստոսկոպիա` երիկամների և վերին միզուղիների կատետերիզացում: Արյան կլինիկական անալիզը ցույց է տալիս լեյկոցիտների, էրիտրոցիտերի,  քանակի փոփոխման դինամիկան, հեմոգլոբինի մակարդակը: Արյան բիոքիմիական անալիզը ցույց է տալիս միզանյութի և կրեատինի մակարդակը (սպիտակուցների նյութափոխանակման վերջնական արտադրանքը): 

 

Մեզի անալիզը ըստ Նեչիպորենկոյի պարունակում է տվյալներ լեյկոցիտների և էրիտրոցիրների քանակի մասին մեկ քառակուսի միլիմետր մեզի մեջ: Շնորհիվ բակտերիալ հետազոտության որոշվում է վարակի գրգռիչը և դրա զգայունությունը անտիբիոտիկների նկատմամբ: Քրոմոցիստոսկոպիան կպարզի մեզի արտահոսքի խանգարման պատճառը: Դա կարող է լինել միզուղիների անատոմիկ նեղացում  կամ քարերի առկայություն :

 

Ինչպե՞ս բուժել

 

Սուր (կամ խրոնիկ) պիելոնեֆրիտի դեպքում ապագա մայրիկը անպայման պետք է հիվանդանոցում պառկի: Եթե մեզի արտահոսքը խանգարված չէ, ապա բժիշկը անտիբիոտիկներ, ֆիտոպրեպարատներ, սպազմալիտիկներ և պոզիցիոն թերապիա կնշանակի, այսինքն օրական մի քանի անգամ կինը պետք է պառկի հիվանդ երիկամի հակառակ կողմի վրա և ծնկները ծալած դիրք ընդունի: Շնորհիվ այս դիրքի նվազում է արգանդի ճնշումը միզուղիների վրա: 

 

Երբ մեզի արտահոսքը խանգարված է, կատարվում է ստենտավորում: Ստենտը (գլանաձև կարկասի տեսքով կոնստրուկցիա) մտցվում է միզուղիների մեջ դրանք լայնացնելու և մեզի պասաժը բարելավելու համար: Այս պրոցեդուրան սովորաբար բավական է լինում միզուղիների անցանելիությունը վերականգնելու և թեթևություն ստանալու համար: 

 

Վերջին քայլը կարող է լինել ներմաշկային պունկցիոն նեֆրոստոմիա (մեզի դրենաժավորում կատետրի օգնությամբ, որը մտցվում է  անմիջապես երիկամի մեջ): 

 

Չվնասել երեխային

 

Ընտրելով բուժման պրեպարատները, բժիշկը մտածում է ոչ միայն  մայրիկի, այլ նաև երեխայի առողջության մասին: Հատկապես սա վերաբերվում է հղիության առաջին եռամսյակին, երբ դեռ լիովին չի վերջացել ընկերքի, օրգանների և պտղի համակարգերի պաշտպանողական ֆունկցիայի ձևավորումը: Այդ ժամանակ բժիշկը նշանակում է բուսական պրեպարատներ` մասուրի, հապալասի տերևների թուրմ,  և այլ բուսական պրեպարատներ: Անտիբիոտիկներից թուլատրելի են միայն բնական և կիսասինթետիկ պենիցիլիններ: Դրանք էֆեկտիվ են նաև աղիքային վարակի նկատմամբ` պիելոնեֆրիտի հիմնական գրգռիչի: Հղիության երկրորդ և երրորդ եռամսյակում կարելի է օգտագործել ցեֆալոսպորինների խմբի անտիբիոտիկներ: 

 

Խրոնիկ պիելոնեֆրիտը բուժում են միայն ֆիտոպրեպարատներով և ֆիզիոթերապևտիկ մեթոդներով:

Քանի որ յուրաքանչյուր վարակային պրոցես կարող է նպաստել արգանդի կծկումների, պիելոնեֆրիտով հիվանդ հղիներին վիժման վտանգի պրոֆիլակտիկա է կատարվում:  

 

Ինչպե՞ս կանխել

 

Հղիությունից առաջ` այցելեք ԼՈՐ-ի և ատամնաբույժի, ազատվեք օտիտից, կարիեսից և վարակի այլ աղբյուրներից: 

Հղիության ընթացքում` ակտիվ կյանք վարեք, զբոսնեք օրեկան առնվազն 30 րոպե, դիետա պահեք, սահմանափակեք յուղերի, ապխտած և աղի մթերքի օգտագործումը: Օրեկան առնվազն երկու լիտր հեղուկ խմեք` մրգային հյութեր, կոմպոտներ, օշարակներ (հատկապես լոռամրգի), հանքային ջրեր: Դատարկեք միզապարկը ամեն 3-4 ժամը մեկ, հետևեք անձնական հիգիենայի կանոններին: 

 

Եթե ժամանակին չբուժել սուր պիելոնեֆրիտը, այն կարող է խրոնիկ բնույթ կրել: 

Սկզբնաղբյուր. http://www.xnet.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ